Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

...երաշխավորության քննման համար պետք է ապահովել նախագահների ներկայությունը
robert-qocharyan-dat3

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Պաշտպանական կողմը նշեց՝ նիստը թող շարունակվի, նրանք կապ կհաստատեն նախագահների հետ և կփորձեն համաձայնեցնել ներկայանալու հարցը։

Դատարանում այսօր նույնպես ներկա է Ռոբերտ Քոչարյանը, իսկ ապակուց այն կողմ նաև նրա կրտսեր որդին, աջակիցներն ու դեմ արտահայտվող այլ քաղաքացիներ են։

 

 

*

*