Արցախում քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել

Հայտնաբերման գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակության աջակցությունը:
datapartyal

Նոյեմբերի 2-ին ժամը 16։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված, 1999 թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։

Արցախի ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև, հաստավուն ունքերով և սև աչքերով։ Հագին եղել է սև սպորտային համազգեստ, սև-սպիտակ գծերով սպորտային ճտքակոշիկներ։

Դատապարտյալի հայտնաբերման գործում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ակնկալում է հասարակության աջակցությունը և հորդորում Գեղամ Սարգսյանի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

*

*