«Վերածվելու ենք անապատում Մովսես մարգարեի կողմից առաջնորդվող բազմության»․ Արցախի նախկին ՄԻՊ

Ռուբեն Մելիքյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի․․․
Ruben-Meliqyan1 (1)

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման դեմ Էջմիածնում անցկացվող բողոքի ակցիային:

«Էջմիածնի ցուցարարներին եմ լսում։ Նոր մի երիտասարդ, գրագետ խոսող քաղաքացի ասում է՝ [իմաստն եմ փոխանցում] «այո, կառավարությունը չի կարող միջամտել դատարանի գործերին, ես դրա համար պայքարել եմ։ Բայց ժողովուրդը կարող է (!)։ Որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Այս փիլիսոփայությունը նույնքան հակաիրավական է, որքան գործադիրի՝ դատական իշխանությանը միջամտելու թեզը։

Շտապ անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության չէ, այլ անցումային կրթության համակարգ։ Թե չէ, կրկնեմ, կամաց-կամաց վերածվելու ենք անապատում Մովսես մարգարեի կողմից առաջնորդվող բազմության»,- գրել է նա։

*

*