«Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է»․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
bako-sahakayan1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ուղերձում մասնավորապես ասված է.

«Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է,  որի աշխատանքը` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային  աշխատանք»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները