Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդը

Ս. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով
erevan-erasxavan-vtar

Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: Այս մասին «Երկիր Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ս. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, ևս 11 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ:

*

*