Արարատի մարզում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով

Արարատի մարզում իրավապահ, ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում
gox-gogh

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու  նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները,  ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները:

Արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային  գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝  91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*