Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով:
aram-manukyan

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Արամ Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով:

Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը` ունենալով ենթադրություններ, թե Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննությունից և խոչընդոտել քննությանը: Ինեսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ Արամ Մանուկյանը դատարանում հանդես է եկել ելույթով:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

*

*