Արագածոտնի նախկին մարզպետը կասկածվում է խոշոր չափի յուրացման մեջ

Հարուցվել է քրեական գործ:
jragic

Օգոստոսի 23-ին ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ 2015թ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի` շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել:

Oպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է 29.100.000 դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր, 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձեւավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետեւող հանձնաժողով:

Նախնական տվյալներով՝ պատրաստվել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ակտ: ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, ով Արագածոտնի մարզպետ էր 2009-2016 թթ-ին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը: Ավելին՝ մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի եւ որոշ անդամների չստորագրած ավարտական ակտը: Արդյունքում՝ ընկերությունը յուրացրել է 10.660.000 դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

*

*