Արա Զոհրաբյան. Ребята, давайте жить дружно

Արա Զոհրաբյանը հանդես է եկել համերաշխության կոչով:
pastabanneri-palat

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում վերընտրվել էր տվյալ պաշտոնում, հանդես է եկել համերաշխության կոչով:

«Հարգելի գործընկերներ, համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:

Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին», — նշված է Զոհրաբյանի հայտարարության մեջ:

*

*