Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

«Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով:
ara-vardanyan

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանի բողոքը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝  նշելով, որ Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

*

*