«Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզման որոշումը վերացվել է

Վերաքննիչ դատարանը մերժել է․․․
grigor-lusavorich

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է:

Նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում էր կայացրել քննիչը: Որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատարանը բավարարել էր: Դատարանի այս որոշումն էլ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: Վերջինը մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

 

*

*