Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։
anna-danibekyan

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին նա հայտարարեց՝ վերադառնալով խորհրդակցության սենյակից։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Ալումյանը նիստի ժամանակ նշել էր, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։ Պաշտպանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են. սույն գործը քննելու համար Ա․Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

*

*