Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորվածներից մեկն ազատ է արձակվել

«Բացառիկ մասնագետ եւ միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու...»
sargis-ohanjanyan,-narek-mutafyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո կալանավորված Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Բացառիկ մասնագետ եւ միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու: Սարգիս Օհանջանյանն այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց» գրառել էր նա ֆեյսբուքյան էջում։ Սարգիս Օհանջանյանին դիմավորելու է մեկնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ով հույս է հայտնել, որ շուտով ազատության մեջ կլինի նաեւ մյուս կալանավորված Նարեկ Մութաֆյանը։

Հիշեցնենք,որ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են Ռոբերտ Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը։

*

*