Անի Զախարյանը դատապարտվեց ազատազրկման — Երկիր Մեդիա

Անի Զախարյանը դատապարտվեց ազատազրկման

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում դատարանի վճիռը և այն բողոքարկելու է:
Ani_Zaxaryan

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։

Երևանի քաղաքի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Անի Զախարյանի նկատմամբ  պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում դատարանի վճիռը և այն բողոքարկելու է:

2016 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով Զախարյանը կոչեր է հնչեցրել եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ:

*

*