ԱՄՆ-ում երեք հայեր մեղադրվում են ապօրինի ճանապարհով վիզաներ տրամադրելու մեջ

Նրանք Նյու Յորքում մեղադրվել են 15 կետերով
vrastan-viza

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է երեք հայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին, ովքեր կեղծ վիզաներ են տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:

47-ամյա Ստելա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը Հայաստանից Նյու Յորքում մեղադրվել են 15 կետերով: Նրանց ներկայացվել են մեղադրանքներ վիզաների կեղծման, Միացյալ Նահանգներին խաբելու, ինչպես նաև անօրինական ճանապարհով մարդկանց ԱՄՆ բերելու համար:

Բացի դրանից, Բոյաջյանի դեմ հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և անձնական տվյալների գողության, իսկ Գրիգորյանի դեմ՝ նաև փողերի լվացման գործով:

*

*