Այովա նահանգում սեռական ոտնձգությունների համար մեղադրվողը Հայաստանից արտաքսվել է ԱՄՆ

Բեն Ռիսն իր նախնական կալանքի ժամանակ փախուստի էր դիմել
ben-ris2

ԱՄՆ Այովա նահանգի Թեյլորի շրջանում սեռական ոտնձգության համար մեղադրվող քաղաքացին Հայաստանից արտահանձնվել է ԱՄՆ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Radio Iowa-ն, 35-ամյա Բեն Ռիսը իր նախնական կալանքի ժամանակ փախուստի էր դիմել:

Ռիսը հայտնաբերվել է 2017թ-ի դեկտեմբերին Հայաստանում և ձերբակալվել: Մի շարք գերատեսչությունների համագործակցության շնորհիվ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության, արդարադատության նախարարության, Ինտերպոլի, Հայաստանի կառավարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Թեյլորի շրջանի շերիֆի գրասենյակի՝ Ռիսը վերադարձվել է ԱՄՆ:

*

*