Իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար. Հայկ Ալումյան

Փաստաբանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կատարվածը...
hayk-alumyan2

Իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար: Հայաստանի 2-րդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն է այս մասին ասել լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով, իրենք հունիսի 27-ին դիմել են դատարան՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Միջնորդությունը, սակայն, դեռ չի քննվել, մինչդեռ քրեական օրենսգրքով սահմանված է, որ այն պետք է անմիջապես քննվեր: Ըստ Հայկ Ալումյանի, իրավապահ մարմիններն օրինական հիմնավորում չունեն, այդ պատճառով էլ դիմում են տարբեր անօրինական միջոցների՝ դատարանի դռներն են փակում, դատավորի աշխատասենյակն են խուզարկում:

Փաստաբանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կատարվածը զգուշացում է մյուս դատավորներին, որ եթե որեւէ մեկը այս գործով ի նպաստ Քոչարյանի որոշում կայացնի, կհայտնվի նույն վիճակում:

*

*