Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՔԾ-ի արձագանքը որակել է անգրագետ

Դատավորը նշել է, որ ինքը ոչ հասարակության պատվեր է կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության․․․
alexandr-azaryan

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ այս վճռի մասին Հատուկ քննչական ծառայության արձագանքը որակել է անգրագետ:

Prime-news.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշել է, թե «նման անգրագետ արձագանք չէր սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռեւս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»:

Անդրադառնալով նաեւ որոշման վերաբերյալ հասարակության լայն զանգվածի դժգոհություններին, դատավորը նշել է, որ ինքը ոչ հասարակության պատվեր է կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության, այլ առաջնորդվում է օրենքով եւ ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով:

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը վերաքննիչ դատարանի որոշումը որակել էր ապօրինի եւ հույս հայտնել, որ դատախազությունը արդեն Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի:

*

*