ԱԺ-ն ՍԴ անդամ կընտրի հունիսի 13-ին

Պատգամավորները դատարանի նոր անդամին կընտրեն վաղն առավոտյան՝ փակ գաղտնի քվեարկությամբ:
aj-qvearkutyun

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում: Այս պաշտոնում առաջադրվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Նա, ընտրվելու դեպքում, փոխարինելու է ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որը հունիսի 15-ից անցնում է թոշակի:

Ելիզավետա Դանիելյանը դատավորի 27 տարվա փորձ ունի: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուին առաջադրել է ոչ թե Հանրապետության նախագահը, այլ Դատավորների ընդհանուր ժողովը՝ մրցույթով: Եթե խորհրդարանը նրան չընտրի, Սահմանադրական դատարանը երկու թափուր պաշտոն կունենա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն մերժել է Արմեն Սարգսյանի առաջադրած Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Պատգամավորները դատարանի նոր անդամին կընտրեն վաղն առավոտյան՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

*

*