Արցախի ՊԲ զինծառայողի մայրը համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել...

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրվելու համար մեղադրվող 4 հայերի գործով դատական հերթական նիստը:

Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար մեղադրվող Կարինե Ղումաշյանը փորձել է Արցախի պաշտպանության բանակի մասին տեղեկություններ ստանալ իր որդուց, որը զորամասերից մեկի հրձագային զորամասի լեյտենանտ է: Այս մասին իր նախաքննական ցուցմունքում հայտնել է հենց որդին՝ Տիգրան Կարապետյանը։ Նույնը հաստատվել է նաեւ Կարինե Ղումաշյանի փոքր որդու ցուցմունքներով։

Վկաների հարցաքննությունից հետո դատարանը պետք է անցներ ապացույցների ուսումնասիրության փուլին, սակայն պաշտպան Դավիթ Մնացականյանի միջնորդությամբ՝ նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 18-ին:

*

*