«Ադեկվադ» ՀԿ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն

Կան բերման ենթարկվածներ
adekvadner

«Ադեկվադ» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում էր, որ քիչ առաջ ՀԿ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ Հայտարարությունում ասվում է.

«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։

ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով»։

*

*