Բերման ենթարկված «Ադեկվադ» ՀԿ-ի անդամներն ազատ են արձակվել

Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց»
adekvad
«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի աջակիցներ

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»:

*

*