ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման քրգործին առնչվող բոլոր պաշտոնյաները կհրավիրվեն հանձնաժողով. Կոստանյան

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 12-ին, բայց...
gevorg-kostanyan

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստում պատգամավորները լսել են ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով անցնող դատավոր Վաչե Մարգարյանին:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պատասխանները բավարար էին, սպառիչ, բայց դա չի նշանակում, որ այդքանով դատավորի հետ կապված գործընթացն ավարտվում է:

Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչվում են այդ քրեական գործին, հրավիրվելու են հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 12-ին, բայց Գեւորգ Կոստանյանը չի բացառել, որ այն կերկարացվի, որպեսզի հասցնեն լսել գործին առնչվող բոլոր պաշտոնյաներին:

*

*