ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ անձանց կողմից Իրանից Հայաստան խո­շոր չափերով թմրամիջոցների մաքսանեն­գու­թյան դեպք

...թմրամիջոցները թաքցրել են հա­գուս­տի ու մարմնի մեջ
tmranyut-mexri-maqsaket

ԱԱԾ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսա­յին հսկողությունից թաքցնե­լու եղանակով Իրանից առանձնապես խո­շոր չափերով թմրամիջոց­ներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քա­ղա­քացի, Հայաստա­նում բնակ­վող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մե­տամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հա­գուս­տի ու մարմնի մեջ և 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհ­րան-Երևան չվեր­թով տե­ղափոխել Հայաստան։

Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթ­նոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները