«Արդեն կան բերման ենթարկվածներ». տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից — Երկիր Մեդիա

«Արդեն կան բերման ենթարկվածներ». տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից

«Կոռումպացված եւ ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն»
artur-vanecyan

Կոռումպացված եւ ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից «Երկիրն այսօրին» հայտնել են, որ այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, վերադառնալուց հետո անուններ կհնչեն: Հիմա քննությունն է ընթանում եւ կան բերման ենթարկվածներ: Առաջիկայում այս գործով նոր մանրամասներ կներկայացվեն:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԱԱԾ տնօրենը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված եւ ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:

*

*