ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի

Պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել է․․․
dzerbakalutyun

Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

Նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի գումար` 400.000 դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

*

*