ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում․ «Փաստինֆո»

«Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում...»
gagik-khachatryan

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։

ԱԱԾ-ի լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասել է, որ «այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

*

*