ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին վերացնել «Բագրատաշեն» անցման կետի կուտակումները և դուրս բերել կայանված աջ ղեկով մեքենաները

Կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեություն․․․
bagratasheni-ancaket

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կոչ քաղաքացիներին՝ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքից դուրս բերել այնտեղ կայանված հիմնականում աջ ղեկով մեքենաները, որոնք դժվարություններ են ստեղծում անցակետի աշխատանքներում:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- այս մասին նշված է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տրամադրած հաղորդագրության  մեջ:

Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել:

*

*