ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տին — Երկիր Մեդիա

ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տին

4 զորակոչիկների ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար։

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների ար­դյուն­քում՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ­կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի  մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա­զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա­կոչիկ­ների տարկետումը կազմակերպելու համար:

Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու­մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն­­թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա­­կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար­­տա­­վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու­թյամբ հափշտա­կել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա­կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա­փան­ման միջոցներ:

Նախաքննությունը շարունակվում է:

*

*