Հայտնի են դարձել 66-ամյա կնոջ մահվան մանրամասները

Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, որը հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել:

Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել:

Ամբողջությամբ՝ այստեղ:

 

 

*

*