Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի և նրա ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

Մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի բնակչին
vostikanutyun-bacahaytum

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքները ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Խարբերդի՝ 1989թ. ծնված բնակիչ: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նույն թաղմասի 20-ամյա մի բնակիչ՝ 6, 7, 8 և 12-րդ կողերի կոտրվածքների, պնևմոթորաքսի, կրծքային 9 և 10-րդ ողերի բազմաբեկորային կոտրվածքների, ձեռքերի, ոտքերի, դեմքի շրջանների սալջարդերի և քերծվածքների ձևերով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով. վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ բժշկական միջամտության արդյունքում…

Ամբողջությամբ՝ այստեղ:

*

*