Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած 6-րդ զոհի ինքնությունը պարզվել է

Մահացածը Երասխ գյուղի բնակիչ է
zod,-vtar

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներից մեկի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Տուժածների թիվը 13-ն էր, մահացածները 6 էին:

Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։

 

*

*