1000 դրամով ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ ու 4000 դրամով վաճառել ռուսներին ու ղազախներին

ՍՊ ընկերության տնօրենը պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստաթղթեր. հարուցվել է քրեական գործ
aac

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի և «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք, յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին` առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու:

Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

*

*