Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած 8 քաղաքացիներն ազատ են արձակվել. հարուցվել է քրգործ

«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան». Սոնա Աղեկյան
kentronakan-bajin,-vostikanutyun

Երեւանի քաղաքապետարանի դիմացից այսօր՝ հուլիսի 8-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված 8 անձինք արդեն ազատ են արձակվել, քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում եւս բերման էին ենթարկել:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով:

Սոնա Աղեկյանը ոստիկանության կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց բաց են թողել երկրից չբացակայելու ստորագրությամբ:

«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան: Մենք Երեւանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Ժամանակին Ռադիոյի շենք մտնողների դեմ քրգործ չի հարուցվել, բոլորն ազատության մեջ են, ապա մեր հանդեպ թող հարուցեն քրեական գործեր, օրական մի քանի անգամ,- հայտարարեց նա:
Սոնա Աղեկյանը նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան:

*

*