ՀՔԾ-ն արձագանքել է Մարտի մեկի գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու հանգամանքին

Նախաքննության շահերից ելնելով ՀՔԾ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրել...
hqc

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել Մարտի մեկի գործի հետ կապված, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնում են ՀՔԾ լրատվականից։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ BBC-ի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա իբր կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Հավելենք` Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։

*

*