Գեղարքունիքում «Գազել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. հարուցվել է քրեական գործ

Մանկահասակ երեխան տեղում մահացել է
vraert

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019-ի օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

*

*