Մարոկկոյում քննարկվել է Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքի փորձը ներդնելու հարցը

«Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով»:
tatoyan

Մարոկկոյի Թագավորությունում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում:

Կանխարգելման ազգային մեխանիզմների մանդատին ու գործունեությանը նվիրված աշխատաժողովին հատկապես բարձր է գնահատվել այն, թե ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում քաղաքացիների և պետական մարմինների հետ:

«Խոշտանգումների կանխարգելման ոլորտն այնպիսինն է, որ պահանջում է սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտիանկախ փորձագետների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունից զրկման վայրերի վարչակազմերի հետ»,- Մարդու իրավունքների ազգային կենտրոնի և Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

*

*