Երիտասարդները կարողացել են «խաբել» բանկոմատին

100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ` փոխարենը ստանալով հայկական դրամներ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում:

Երկու երիտասարդ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ` փոխարենը ստանալով հայկական դրամներ:

Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվել են: Պարզվել է, որ Երեւանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաեւ փետրվարի 2-ին եւ 7-ին: Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով:

Հարուցվել է քրեական գործ, Տիգրան Սարգսյանն ու Գեւորգ Ղազարյանը ձերբակալվել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները