«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանն ազատ է արձակվել — Երկիր Մեդիա

«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանն ազատ է արձակվել

Խափանման միջոց կալանքը փոխելու համար երաշխավորել են...
sedrak-nazaryan

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր վերսկսվել է, որպես տուժողի իրավահաջորդ են ներգրավվել սպանված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի այրիները:

Փաստաբան Լուսինե Սահակյանը խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել: Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար երաշխավորել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը: Բոլոր պաշտպանները միացել են միջնորդությանը:

Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

*

*