Մոսկվայի Արմենիա տաղավարում հայկական հանդերձի՝ տարազի բեմական ցուցադրություն էր։ Մասնակիցները ներկայացնում էին Արեվմտյան եվ Արեվելյան Հայաստանի Մուշի, էրզրումի, Սասունի, Արցախի ու այլ գավառների մոտ չորս տասնյակ տարազ։ Ավանդական տարազի ցուցադրությունն ըստ կազմակեպիչների մի նոր հնարավորություն է դրսում ապրող հայ երեխաներին արմատներին մոտ պահելու, մեր մշակույթի, ազգային խառնվածքի առանձնահատկությունների եվ ինքնության մասին պատմելու։
Տասնհինգամյա Էլենին շատ սազել ու նաեվ շատ դուր է եկել Ղարսի տարազը։ Ափսոսում է որ այդ տարազը չի կարող կրել ամեն օր։ Արմենիա տաղավարի դահլիճում փոքրից մեծ ներկայացնում էին այն ավանդական հագուստը, որը կրել են մեր նախնիները տասնութից տասնիններորդ դարերում՝ համապատասխան գլխարկներով, գոտիներով, չուխաներով ու զարդերով։ Հայկական տարազները շատ գեղեցիկ են, ասում է նկարիչ մոդելավորող Աննա Միզոյանը։ Տարազների հավաքածուն ստեղծելու համար սկզբում ասում է, ուսումնասիրել է հայկական տարբեր բնակավայրերին բնորոշ տարազների պատմությունը եվ ամենաշատ տեղեկություններ կարողացել է հավաքել Մուշի եվ Արցախի տարազների մասին։ Մոդելավորողին հաջողվել է նաեվ նրբորեն զուգակցել հայկական տարազի էլեմենտներն ու օգտագործել պատմական Հայաստանի տարբեր գավառների բոլոր նախշերն ու գույները։ Ցուցադրվող տարազներում գերակշռում է կարմիրը, կանաչը, կապույտն ու մանուշակագույնը։ Ասում է, որ մի փոքր ստեղագործաբար է մոտեցել տարազների ստեղծմանը։ Հատկապես առանձնացնում է Արցախի տարազը, որի վրա մանրակրկիտ ձեռքի ասեղնագործ աշխատանք է կատարել, իսկ գույնի մասով ընտրել է կյանքի գույնը։ Կյանքի գույնը շատ է դուր եկել նաեվ յոթամյա հայուհուն։ Նա արդեն գիտի որ ինքը ցուցադրում է Արցախ հայրենիքի տարազը։ Ցուցադրվող Հայկական ավանդական տարազները հայ ժողովրդի պատմության, ինքության, մեր մշակույթի ինքնատիպության ու ազգային խառնվածքի առանձնահատկությունների մասին պատմող խոսուն դրագներ են։
Ազգային բովանդակությամբ եվ հայկական մշակույթի տարբեր ոլորտները ընդգրկող այլեվս ավանդական դարձած ցուցադրությունները, ցուցահադեսները ու միջոցառումները օտարներին հային ու Հայաստանը ներկայացնելու Արմենիա տաղավարի աշխատանքային նոր հայեցակարգն է։ Հետայսու տաղավարում մշտական է լինելու հայկական հանդերձի՝ տարազի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին պատմող ցուցադրությունը։