կարևոր
5419 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-23 18:42

Զինվորի տունը վիրաբուժական նոր բաժանմունք ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինվորի տան վիրաբուժական նոր բաժանմունքն է: Նորաբաց այս տարածքը համալրված է երեք վիրահատարանով, գերժամանակակից սարքավորումներով, յոթ հիվանդասենյակով: Բաժանմունքն ամբողջացնում է կենտրոնում բուժման ամբողջ ցիկլը՝ վիրահատական միջամտությունից մինչեւ վերականգնողական բուժում:  
Բացմանը ներկա են բարերարները. անհատներ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մշտապես եղել են Զինվորի տան կողքին: Վիրաբուժական բաժանմունքի հիմնանորոգման հարցում զգալի դերակատարություն ունի Հայ Օգնության Միության ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչությունը: 
Վիրաբուժական բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին՝ ասում են մասնագետները: Վիրահատարաններից մեկում առկա է օդափոխության լամինար հոսք, ինչը 99 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկը: 
Բաժանմունքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց: Տղաները հիշում են իրենց անցած ճանապարհն ու արժեւորում Զինվորի տան դերը: 
Զինվորի տունը գործում է 2018 թվականից: Մինչեւ այսօր այնտեղ բուժվել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մոտ 7 հազար շահառու: Այսօրվանից կենտրոնն ունի նաեւ վիրահատական միջամտություններ կատարելու հնարավորություն: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը