կարևոր
5506 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-22 19:50

Որքա՞ն փոխհատուցում կտրամադրվի «Սուրմալուի» ողբերգությունից 40 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ փոխվարչապետը հույս է հայտնում, որ «Սուրմալուում» փլուզման նոր դեպք չի արձանագրվի, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ իրականացվում են մաքրման աշխատանքներ, կենտրոնում այլ պատկեր է: Մարդիկ իրենք իրենց ձեռքերով են մաքրում տարածքը. որեւէ աշխատակից ԱԻՆ-ից չկա: 
Իսկ տարածքից հեռացնում են «Սուրմալուի» պայթյունից 40 օր անց քամու պատճառով նորից փլուզված պատի քարերը: 
Շենքի փլվելիս 3 մարդ է տուժել ու հոսպիտալացվել. նրանք սալջարդեր ու քերծվածքներ ունեն: Առողջական վիճակն այս պահին բավարար: Փլատակների տակ է մնացել աշխատակիցներից մեկի մարդատար մեքենան: Մեքենան Համիկի ապրուստի միջոցն է. հիմա չգիտի ի՞նչ անի, ու՞մ դիմի: 
Նախարարությունից ասել են, որ այս պահին չեն կարող օգնել , քանի որ տարածքում դեռ քննության որոշակի աշխատանքներ են տարվում: 
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետեւանքների վերացման հետաքրքիր սխեմա է առաջարկում. որպեսզի տարածքը որքան հնարավոր է արագ մաքրվի՝ թող Երեւանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա: 
Մինչ այդ Կառավարությունը որոշեց. տուժածներին ու մահացածների ընտանիքներին դրամական օգնություն կտրամադրվի: Մինչեւ 3 օր բուժում ստացած անձանց կտան 150 հազար դրամ, իսկ երեք եւ ավելի օր բուժվածներին` 300.000 դրամ: Զոհվածների ընտանիքներն էլ, ամեն մեկը, կստանա 3 միլիոն դրամ: Դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 20-ը: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում