կարևոր
7009 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-22 00:34

Չափագրումներ եւ գույքագրումներ՝ հրետակոծված համայնքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գորիսի սահմանին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Չափագրումներ եւ գույքագրումներ են անում՝ պարզելու՝ թշնամու ագրեսիայի հետեւանքով բնակիչները նյութական ի՞նչ վնասներ են կրել, քանի՞ բնակարան ու քաղաքացիական օբյեկտ է վնասվել: 
Գորիսի տարբեր բնակավայրերից՝ թշնամին նաեւ քաղաքացիներին պատկանող ձիեր ու մեքենաներ է հափշտակել: 
Փոխհամայնքապետը նշում է՝ թշնամու հարձակման ժամանակ բնակավայրերից հիմնականում երեխաներին էին տարհանել. մեծ մասն արդեն վերադարձել է: Մինչդեռ Սոթքում՝ բնակիչները, կարծես, չեն շտապում վերադառնալ: 
Երեխաները դպրոց չեն գնում՝ դասապրոցեսը հեռավար է: Համայնքապետը, սակայն, հույս ունի, որ շուտով կանցնեն բնականոն կյանքի: 
Վնասի չափը դեռ հստակ չէ, բայց նախնական տվյալներով՝ ընտանիքների կեսից ավելիի տները վնասվել են. կա՛մ ամբողջությամբ ավերված են ռումբերից, կա՛մ նվազագույնը պատուհաներն են ջարդված: 
Ջերմուկում թշնամին հարվածել է ճոպանուղուն. տնօրենը վնասը նվազագույնը 200 հազար դոլարի է գնահատում: Մոտ 7 հա անտառային տարածք է վնասվել: Կեչուտ համայնքի ղեկավարը նշում է ավիրված 7 բնակելի տան մասին, միայն այդ համայնքում 100 հա դաշտ է այրվել: Ոռոգման ջրագիծը թշնամին գրավել է: 
Համայնքային իշխանությունները վստահեցնում են՝ բոլոր վնասները կփոխհատուցվեն ու արագ կվերականգնվեն կորուստները. կառավարության, համայնքի բյուջեից կամ էլ բարերարների օգնությամբ: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում