կարևոր
7165 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 23:47

«Ոստիկանները միջանցք էին բացում, որ կապիտուլյանտը ներխուժի Եռաբլուր». Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմին են այցելել Դաշնակցության անդամները Անկախության տոնին: Արամ Մանուկյանը մարմնավորեց հայ պետության գաղափարն ու հայ բազկի ամրությունը՝ ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:  
Անկախությունը արյամբ նվաճած տղաների պանթեոնի անդորրը խախտվեց՝ նրանց ծնողներին ոստիկանների քաշքշոցից: Իշխան Սաղաթելյանը ոստիկանության պահվածքը նմանեցնում է թուրքական հատուկջոկատայինների գործողություններին: Եռաբլուրում կատարվածը Սաղաթելյանը խայտառակություն է որակում: 
Բարոյական ճգնաժամ. Արամ Վարդեւանյանի բնորոշումն է ծնողների հանդեպ բռնությանը: 
Տպավորություն է, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին եւ ուրիշներին ասում ՝ եկեք մեր երկիրը պահեք՝ նկատում է Սեյրան Օհանյանը: 
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհում Եռաբլուրում՝ մեր հերոսների շիրիմներին: 

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը