կարևոր
5191 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 19:38

Վարդանը սիրում էր գեղեցիկ խաղալ. հերոսի անվան բասկետբոլի մրցաշարը միջազգային է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմում հերոսացած Վարդան Պետրոսյանի անունն է կրում բասկետբոլի մրցաշարը: Ներկա են ընկերները, հարազատները, մարզիչները: Մրցաշարի օրը պատահական չէ ընտրված: Արդեն երկրորդ տարին է այն անցկացվում է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի պետականությունը վերականգնելու տոնին: 
Դեռ 11 տարեկանից է Վարդան Պետրոսյանը բաստկետբոլ խաղացել: Հայրը ցույց է տալիս նրա կատարած հնարքի լուսանկարը, որի հիման վրա պատրաստվել է գավաթը: Ընկերները փաստում են՝ Վարդանը ոչ միայն խաղում էր, այլեւ սիրում էր այդ ամենն անել գեղեցիկ հնարքներով: 
«Մարտական ծառայության» եւ «6-րդ պաշտպանական շրջանի անձնուրաց պաշտպան» մեդալներով պարգեւատրված Վարդան Պետրոսյանի անունը կրող մրցաշարն այս տարի ընդլայնել է մասշտաբը՝ դարձել է միջազգային, նշում է Օլիմպավանի գլխավոր մարզիչը: Մասնակիցներն արդեն պատրաստ են համառ պայքարի: 
Նախորդ տարվա մրցաշարից անմիջապես հետո կազմակերպիչները՝ Վարդան Պետրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները ստեղծեցին հասարակական կազմակերպություն, որը նպաստում է Հայաստանի եւ Արցախի բասկետբոլի զարգացմանը: 
Հերոսի անվան եւ ազգանվան առաջին վանկերից է կազմված հասարակական կազմակերպության անունը՝ «ՎարՊետ»: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում