Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում, օտարերկրյա 24 նոր դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ, Վաղարշակ Հարությունյանին հասնելով՝ Վլադիմիր Պուտինը Երեւանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում:
Պուտինը հիշեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման կապակցությամբ՝ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-ից 25-ը: Իսկ անցյալ շաբաթ Հայաստան եկած ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունը, Պուտինի այս ելույթից մեկ օր առաջ, լարվածության թուլացման առաջարկներ էր ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարին ու վերադարձել Մոսկվա: Թե ինչ առաջարկներ, չի հաղորդվում: Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ֆոնին՝ միջնորդ երկրի ղեկավարը հայտարարում է նաեւ, թե որն է, Մոսկվայի համոզմամբ, «վիճելի տարածքային խնդիրների» լուծումը:
Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության տոնից մեկ օր շուտ նաեւ շնորհավորել է, իր խոսքով, եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը՝ ասելով, որ Հայաստանը Ռուսաստանի մոտ ընկերն ու ռազմավարական դաշնակիցն է:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը