Որ երկրներից Հայաստանը կարող է ստանալ ռազմական օգնություն. Գելլափ ինթերնեյշնլի մայիսյան հարցումներում առաջատարը Ռուսաստանն է:
Հիմա պատկերը քիչ-քիչ փոխվում է: Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից ռազմական օգնություն չստանալով՝ Հայաստանի իշխանությունները դժգոհեցին ու մեղադրեցին Ռուսաստանին՝ անգործության համար: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ի հետ այլեւս հույս չեն կապում: Հանրության շրջանում էլ կազմակերպությունը կորցնում է հեղինակությունը:
Հայաստանի հասարակական եւ քաղաքական որոշ ուժեր ստորագրությամբ հաստատել են, որ Հայաստանի ապագան տեսնում են այսպես կոչված՝ «համամարդկային արժեհամակարգին դավանող եվրոպական ազգերի ընտանիքում»՝ Եվրոպական Միության կազմում, որն, ըստ նրանց, հենված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության վրա:
Փոքր պետություն ենք, բայց մեզ ձեռք մեկնող չկա՝ ասում են մարդիկ եւ հավելում. այս ամենը իշխանությունների սխալ քաղաքականության եւ դիվանագիտության պակասի հետեւանք է:
Մարդկանց մի մասն էլ համոզված է. հիմա սխալ է կապերը խզել այնպիսի պետության հետ, ումից մենք կախված ենք. Ռուսաստանի հետ կապերի խզումը անթույլատրելի է:
Եթե մինչեւ տարեսկիզբ մարդիկ հույսը կապում էին Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, հիմա արդեն Ռուսաստանը դիրքերը կտրուկ զիջել է եվրոպական երկրներին:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը