կարևոր
2122 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-02 13:43

Զինվորականների աճյունների պահման վայրից տեսանյութ է հրապարակվել

Անհետ կորած տղաների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան ու գտել թաքցրած դիեր՝ պարկերի մեջ: Տեսանյութում երեւում է, որ նկուղային հարկի երկու սենյակների հատակներին բազմաթիվ պարկեր են դրված, որոնցում զոհված զինծառայողներին մարմիններ են:

Տեսանյութի հեղինակը նշում է, որ տվյալ սենյակներ մուտք գործելն անգամ շատ բարդ է՝ դիերից արտանետվող հոտի պատճառով, իսկ նույն հատվածում դիերի պահման հատուկ պայմաններ ունեցող սառնարանային հատված դեռեւս նոր է պատրաստվում: