կարևոր
2385 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 15:51

Ինչ ուզում է` թող դուրս տա. միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի. Տեր-Պետրոսյանի գրասենյակը նույնպես արձագանքում է Փաշինյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին.

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Հիշեցնենք, որ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»: