Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Կարապետյանը այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։ Այնուհետև, մոտ 2 տարի անց նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։
Այսօրվա պաշտոնանկությունից հետո, շրջանառվում է Արշակ Կաարպետյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ կամ ԳՇ պետի տեղակալ նշանակելու հարցը: yerkirmedia.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ այդ մասին միջնորդություն դեռևս չեն ստացել: